Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Աստվածաշունչ մատյանից

Աստվածաշունչ մատյանից
19.07.2019 | 00:01

Վա՜յ նրանց, ովքեր առավոտյան վեր կենալով ընկնում են օղու հետևից և օրն անցկացնում դրանով, և հենց գինին նորից բորբոքում է նրանց։ Փողով ու թմբուկով, քնարով ու երգով գինին խմում, բայց չեն նայում Տիրոջ գործերին, նրա ձեռքի կատարածներին ուշադրություն չեն դարձնում։ ... Դժոխքն էլ ինքն իրեն լայնացրել և բացել է իր երախները, որպեսզի դադար չունենա. փառավորվածները, մեծամեծներն ու հարուստները, չարագործներն ու զվարճամոլները նրա մեջ պիտի իջնեն։


Եսայու մարգարեությունը 5. 11-12...14

Դիտվել է՝ 1892

Մեկնաբանություններ